Նրան սպանել են ուղղափառ հավատքը չուրանալու պատճառով։
Պետրու Վոդայի ռումինական վանքի գերեզմանատանը հանգչում է միանձնուհի Հերուվիման, աշխարհում՝ Սվետլանա Միխայելա Տանասան։ Քույր Հերուվիման սովորել է հին հունարեն և լատիներեն՝ Յասիի (Ռումինիա) համալսարանում և ստացել Սորոսի հիմնադրամի կրթաթոշակ՝ Կենտրոնական Եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար:
Նրա գիտական աշխատանքի նպատակն էր ուսումնասիրել մի հին ձեռագիր՝ Ծննդոց գրքի՝ Սբ. Հովհան Ոսկեբերանի մեկնության համեմատությամբ։
Արդյունքում նա ապացուցում է, որ ճիզվիտների կողմից տպված տեքստը, որը հետագայում ներառված է Ջ.-Պ. Մինեմի կողմից (J. P. Migne) «Հունական Patrology»-ում, պարունակում է բազմաթիվ փոփոխություններ և աղավաղումներ՝ համեմատած նրա կողմից ուսումնասիրված՝ Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետի ձեռագիր տեքստի հետ։
Նրա աշխատանքի եզրակացությունն այն էր, որ պետք է հրատարակվի Ծննդոց գրքի մեկնության նոր տարբերակը՝ մեկնաբանություններով, որոնք ցույց կտան ճիզվիտների կողմից տեքստում արված չհիմնավորված լրացումները։
Համալսարանի դասախոսները բարձր գնահատեցին նրա աշխատանքը և հրավիրեցին ընդունվելու դոկտորանտուրա:
Նրա դոկտորական ատենախոսության կենտրոնական առանցքը պետք է լիներ Ծննդոց Գրքի մեկնությունը: Հետազոտության խնդիրն էր ապացուցելու, որ սուրբ հայրերը Ծննդոց Գրքի իրենց մեկնության մեջ հիմք էին ընդունում Օրիգենեսի ուսմունքները:
Սվետլանան սկսեց ուսումնասիրությունը՝ ի սկզբանե չհասկանալով, թե որն է համալսարանի դասախոսների նպատակը։ Բայց, կարդալով սուրբ հայրերի գրվածքները, հասկացավ, որ իրեն հանձնարարվել է գիտական փաստարկներ գտնել ամենաիսկական սրբապղծության համար:
Նա ինձ մոտ թողեց (և դրանք այժմ էլ առկա են ինձ մոտ) Սբ. Օգոստինոսի (լատիներեն), Օրիգենեսի (հունարեն), Թեոդորետի (հունարեն), Սբ. Եփրեմ Ասորու (անգլերեն) և Փիլոն Ալեքսանդրացու (հունարեն) մեկնությունները՝ ստեղծագործություններ, որոնց բնօրինակները կարդացել էր Բուդապեշտում:
Ընթերցանության ընթացքում նրա համար ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ սուրբ հայրերը ոչ միայն չէին պաշտպանում Օրիգենեսի դիրքորոշումը, այլ ավելին, նրանց աշխատությունները գրելու պատճառներից մեկը հերետիկոս Օրիգենեսի ուսմունքի դեմ պայքարն էր։
Ինչ-որ պահի, իր դասախոսների մասին հարցումներ կատարելուց հետո, նա իմացավ, որ նրանց մեծ մասը հրեաներ են։ Եվ այդպիսով՝ նա աստիճանաբար հասկացավ, որ իրականում նրանք շատ թշնամաբար էին տրամադրված ուղղափառ հավատքի նկատմամբ:
Երբ նա հայտարարեց իր հետազոտության արդյունքները, նրան ասացին. «Ո՛չ, նորից կարդացեք նյութը, Դուք սխալվում եք։ Լա՛վ մտածեք։ Մենք Ձեզ կրթաթոշակ ենք վճարում՝ Ձեզ հանձնարարված առաջադրանքը կատարելու համար, և Դուք պե՛տք է կատարեք դա»: Հետո նա ստիպված էր լսել բազմաթիվ մեղադրանքներ և համոզումներ։
Որոշ ժամանակ անց նա վերադարձավ հայրենիք՝ Ռումինիա՝ որոշ իրերի համար։ Քանի որ նա վատառողջ էր, գնաց բժշկի՝ հետազոտման։ Այնտեղ նրա մոտ ախտորոշվում է ճառագայթման պատճառով առաջացած՝ ձախ ուսի վրա արագ տարածվող մաշկի քաղցկեղ։
(Նշում. Սա նշանակում է` ինչ-որ մեկը ճառագայթող սարք է տեղադրել այնտեղ, որտեղ նա շատ ժամանակ է անցկացրել, օրինակ՝ նրա սենյակում և ճառագայթումն ուղղված էր անմիջապես նրա վրա, այս դեպքում՝ ձախ ուսին:
Չաուշեսկուի կոմունիստ գործընկերները այդկերպ շատ մարդկանց են սպանել: Հատկանշական է, որ Չաուշեսկուն միշտ իր հետ դոզիմետր էր կրում):
Բժիշկը Սվետլանային ասում է, որ նրան ընդամենը մի քանի ամիս է մնացել ապրելու։ Նա գնում է Բուդապեշտ՝ իրերի հետևից:
«Մի՛ հեռացեք, մենք ունենք Ձեր հիվանդության բուժման համար միջոցներ։ Լսե՛ք մեզ, և դուք կփրկվեք»։
Նա իր հետ վերցրեց այնքան իրեր, որքան կարող էր տանել (իր գրքերի մեծ մասը մնացել էր այնտեղ), և վերադարձավ Ռումինիա՝ հայր Իուսթին Պիրվայի մոտ, որը Պետրու Վոդա վանքի վանահայր և խոստովանահայրն էր: Նա ասաց նրան, որ մնա մենաստանում։ Դա 1997 թվականի օգոստոսն էր։
Անցավ մեկուկես տարի՝ լի ցավով։ Մետաստազները շատ արագ էին տարածվում։ Սվետլանան ամեն օր հյուծվում էր։ Նա վանքում վանական ուխտ է ընդունում, և մահից առաջ նրան անվանում են միանձնուհի Հերուվիմա անունով:
Նա հրաժարվում է մորֆիի ներարկումներից՝ ցանկանալով դիմանալ ցավին, որպեսզի քավի իր մեղքերը։ Աստված կատարում է նրա վերջին ցանկությունը՝ ապրել մինչև վանքի (Սուրբ Հրեշտակապետաց տաճարի) հայրապետական տոնը։
1998 թ.-ի նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը գիշերվա ժամը 3-ի գիշերային հսկողությունից հետո սուրբ նահատակ Հերուվիման հանգստացավ, և նրա պայծառ հոգին բարձրացավ Աստծո գահը՝ վկայելու Սուրբ Երրորդությանը պայքարի մասին, որ ուղղափառները պայքարում են այս աշխարհի տիրակալի դեմ։
Քույր Հերուվիման մեզ պատմեց, որ ինքը միակը չէր, ով ստիպված է եղել թողնել Կենտրոնական Եվրոպայի համալսարանը մաշկի քաղցկեղի պատճառով։ Նույն ախտորոշումն են ունեցել մեկ ուսանող Բուլղարիայից, մեկ ուսանող՝ Վրաստանից և մեկ ուսանող՝ ԱՄՆ-ից։ Ցավոք, հիմա չեմ կարող հիշել նրանց անունները. միգուցե, ձեզանից ոմանք այդ մասին մի օր իմանան: ՈՒղղափառությունն ապրում և բերում է ճշմարտության պտուղները, իսկ հավատքի սերմը Քրիստոսի սուրբ նահատակների արյունն է։
Վանական ՓԻԼՈԹԵՈՍ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի
Անահիտ ԼՈՌԵՑՅԱՆԻ ՖԲ էջից